20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի:
Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է, որ կարմիր քարտի է արժանանում «Բարսելոնա»-ի կազմում: Իսպանիայի ֆուտբոլային կոմիտեն պետք է քննարկի դրվագը և հնարավոր է, որ Մեսին կարող է բաց թողնել մինչև 12 խաղ:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին: