366 դիտում, 2021.01.18 11:32

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

Ռուս սակրավորները Մարդակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե  551 հա տարածք, մոտ 205,3 կմ ճանապարհ, 783 բնակարանաշինություն, այդ թվում 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 23,7 հազար պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։