կարևոր
1734 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-18 11:18

Մեկ օրում ավելի քան 189 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Մեկ օրում ավելի քան 189 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 189 մարդ: 

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 49 հազար 827 տարհանվածներ։

Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում: