256 դիտում, 2021.01.18 10:46

Քննարկվել են «սիգի» ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների դեմ խստացված վերահսկողական աշխատանքներն ու ընթացիկ այլ հարցեր

Քննարկվել են «սիգի» ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների դեմ խստացված վերահսկողական աշխատանքներն ու ընթացիկ այլ հարցեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Քննարկվել են «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։