494 դիտում, 2021.01.18 10:32

Աննա Գրիգորյանը ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Աննա Գրիգորյանը ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Այսօր՝ հունվարի 18-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

Աննա Գրիգորյանը լրացրեց Իմ քայլը խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Տիգրան Կարապետյանի թափուր մնացած տեղը: Գրիգորյանը, 2020թ.ի դեկտեմբերին հայտարարեց Իմ քայլը խմբակցությունից դուրս գալու մասին: 

«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր»,- գրել էր Աննա Գրիգորյանը: