1076 դիտում, 2021.01.17 23:39

Փաշինյանի հրաժարականի պահանջով առաջարկներին իշխանություններն արձագանքում են լոկ մեկ ձևով՝ սադրանքներով. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի հրաժարականի պահանջով առաջարկներին իշխանություններն արձագանքում են լոկ մեկ ձևով՝ սադրանքներով. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ մարզերի բնակիչների արձագանքի մասին միայն կասեմ, որ մարդկանց ջերմ ընդունելությանը, մտահոգություններին տեսակետների կիսմանը, առաջարկներին, իշխանություններն արձագանքում են լոկ մեկ ձևով՝ սադրանքներով՝ օգտագործելով և՛ վարչական ռեսուրսները, և՛ իրավապահ մարմինները, ՊՆ իրավապահ համակարգը, նաև՝ որոշ քաղաքացիների քաղաքացիական անգրագիտությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: 

«Դեպի մարզեր հանդիպումները շարունակվելու են, որովհետև Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ կարևոր է նաև մարզերի բնակցության և՛ տրամադրությունը և՛ դիրքորոշումները»,- ասել է Մանուկյանը և շեշտել է, որ ցանկացած քաղաքացու կարծիք լսելու և հաշվի են առնելու:

Անդրադառնալով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների թեմային, որոնց քաղաքացիների մի մասը չի հավատում՝ շարունակելով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ Մանուկյանը ընդգծել է, որ այս պարագայում քաղաքացիների արձագանքի մասին խոսելը շատ հարաբերական է, քանի որ շատերը դուրս չեն գալիս պայքարի, բայց շարունակում են իրենց շրջապատում խոսել, իրենց ներսում ծանր ու թեթև անել, այն պարագայում, երբ, օրինակ, 2018 թվականին եղել են Փաշինյանի հանրահավաքի մասնակից:

«Մյուսը կարող է լռում է, որվհետև ընտրություններին քվեարկել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի համար, այդ պատճառով հրապարակային դիրքորոշում չի հայտնում: Դրա համար պետք չէ ընդհանրական կարծիք կազմել այս պահին Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների թվի վերաբերյալ. լինի երկու անձ կամ երկու հարյուր անձ, սրա վերաբերյալ գնահատական բարձացնելը շատ հեղհեղուկ կլինի: Փաստ է մի բան, որ ամեն քայլափոխի մարդիկ քննադատում են, դատապարտում են»,- շեշտել է Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ փաստ է մի բան, որ իշխանության արածի արդյունքում մարդիկ ցնցման մեջ են, քաղաքացիների մոտ բացակայում է ապագայում ամեն ինչ լավ լինելու հույսը, վստահությունը, և մեծ է թևաթափությունը: Փաշինյանի`շարունակ կրկնվող այն խոսքին, թե շարունակելու է իր պաշտոնավարությունը, մինչև արտահերթ ընտրություններից, որից հետո արդեն պարզ կլինի, թե որն է ժողովրդի իրական պահանջը, Մանուկյանը արձագանել է.

«Փաշինյանը հրաժարական է տալու, դրա համար ամեն ինչ արվելու է, քաղաքացին ամեն ինչ անելու է: Հանուն իր ընտանիքի, երկրի, ազգականի ՀՀ քաղաքացին կանգնելու է ոտքի: Մենք պարտավոր ենք պայքարը մինչև վերջ տանել, որովհետև ես վստահ եմ, որ տասնյակ քաղաքացիներ Փաշինյանի հրաժարականի կենսական պահանջն ու անհրաժեշտությունը զգում են, որպեսզի իրենց արժանապատվությունը ետ բերեն»,- ընդգծել է Մանուկյանը: