Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 23 586 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 481 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 23 440 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 568 209 դեպք, մահացել է 65 566 մարդ, ապաքինվել է 2 960 431 վարակակիր։