444 դիտում, 2021.01.17 18:21

Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը

Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը

Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսային համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, գործարկումից հետո սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով: