390 դիտում, 2021.01.17 17:39

Հայտնաբերվել են Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի խորտակման հետեւանքով երկու նավաստիների դիերը

Հայտնաբերվել են Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի խորտակման հետեւանքով երկու նավաստիների դիերը

Փրկարարները հայտնաբերել են Թուրքիայի ափերի մոտ Arvin ռուսական բեռնատար նավի խորտակման հետեւանքով երկու նավաստիների դիերը: Այս մասին  հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Անձնակազմի հինգ անդամներին հաջողվել է փրկել, ութ նավաստու որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Անադոլու» գործակալությունը, ՌԴ դրոշի ներքո բեռնատար նավը խորտակվել է Սեւ ծովում՝ Թուրքիայի Բարտին նահանգի Ինկումու շրջանում. թուրքական իշխանությունները սկսել են փրկարարական գործողությունը: