Փրկարարները հայտնաբերել են Թուրքիայի ափերի մոտ Arvin ռուսական բեռնատար նավի խորտակման հետեւանքով երկու նավաստիների դիերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Անձնակազմի հինգ անդամներին հաջողվել է փրկել, ութ նավաստու որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Անադոլու» գործակալությունը, ՌԴ դրոշի ներքո բեռնատար նավը խորտակվել է Սեւ ծովում՝ Թուրքիայի Բարտին նահանգի Ինկումու շրջանում. թուրքական իշխանությունները սկսել են փրկարարական գործողությունը: