278 դիտում, 2021.01.17 15:33

Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունվարի 17-ին Վրաստանում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:39-ին Ծալկայի տարածքում (Քվեմո-Քարթլի շրջան)՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 12 կմ խորության տակ:

Ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: