632 դիտում, 2021.01.17 13:54

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու)»,-նշել է Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն: