17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
«Հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու)»,-նշել է Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն: