314 դիտում, 2021.01.17 11:47

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 780 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 780 նոր դեպք

Հունվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 805 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 9083 թեստավորում, այդ թվում 4796 հակամարմինների թեստով, 4287 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1608 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 232 993 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 2933: