1224 դիտում, 2021.01.17 00:08

ՊՆ փոխնախարար է նշանակվել ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Սուրեն Սահակյանը

ՊՆ փոխնախարար է նշանակվել ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Սուրեն Սահակյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Ներկայացնում ենք Սուրեն Սահակյանի կենսագրությունը:

Կրթություն՝ 1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Աշխատանքային գործունեություն՝ Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:

1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար

1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական տեսչության պետ

1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ

1995-1999թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն

2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն

2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն

2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ:

Պարգևներ՝ 2002թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: