09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Ներկայացնում ենք Սուրեն Սահակյանի կենսագրությունը:
Կրթություն՝ 1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Աշխատանքային գործունեություն՝ Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:
1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար
1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական տեսչության պետ
1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ
1995-1999թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն
2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն
2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն
2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ:
Պարգևներ՝ 2002թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: