Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ՝ փոխարինելով Դավիթ Սանասարյանին: Ուլիխանյանը 2020թ.-ի սեպտեմբերի 29-ին վայր էր դրել Իմ քայլը խմբացության պատգամավորական մանդատը և հոկտեմբերի 6-ին Փաշինյանի որոշմամբ նշանակվեց այդ Պետական Վերահսկողության ծառայության պետի ղեկավարի տեղակալ/ղեկավարի պարտականությունները կատարող:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- գրված է Փաշինյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Նրա լիազորությունները շուրջ մեկ տարի կասեցված էին այդ պաշտոնում, նրան Դմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: