442 դիտում, 2021.01.16 20:50

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ․

  1. Ձախլիկները կարող են գրել հայելային ձևով. այնպես, որ մյուս մարդիկ դժվարությամբ կարդան: Նման գրվածքը կարելի է կարդալ հայելիով: Սակայն այս «ունակությունը» կարող է վերանալ, եթե մինչև երեխայի 10 տարեկանը այն չզարգացնեք:

  2. Ձախլիկ երեխաներ ծնվում են հիմնականում ձախլիկ ծնողներից: Բավական է, որ ծնողներից մեկը լինի ձախլիկ, ու մեծ է հավանականությունը, որ երեխան կծնվի ձախլիկ:

  3. 1-ին վեբ-տեսախցիկը տեղադրվել է Քեմբրիջի համալսարանում ու ծառայել է միայն սրճեփին հետևելու համար:

  4. SPAM բառն 1-ին անգամ հայտնվել է 1936թ.` որպես պահածոյացված խոզապուխտի անվանում: