430 դիտում, 2021.01.16 20:27

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

 58 տարեկանում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը: Այս մասին գրում է Le Parisien-ը:

«Արիան դե Ռոտշիլդը և նրա դստերը ցավով տեղեկացնում են իրենց ամուսնու և հոր կյանքից հեռանալու մասին: Նա մահացել է սրտի կաթվածից, Պրենյայի ընտանեկան տանը»,- ասված է ընտանիքի հաղորդագրությունում:

Հարազատները նաև ընդգծել են, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մոտական օրերին և անցնելու է ընտանիքի շրջանակներում:

Բանկիրը 1997 թվականից ղեկավարում է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը: