402 դիտում, 2021.01.16 18:40

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Ինդոնեզական Սուլավեսի կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի: Այս մասին ասված է Բնական աղետներին հակազդման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 42, վիրավորվել 637 անձ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 բալ:

Ինդոնեզիայի իշխանությունները տեղանքում հայտարարել են արտակարգ իրավիճակ: