կարևոր
1554 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-16 18:22

Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը

Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը

Ամերիկյան «Apple» ընկերությունը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը: Այս մասին Bloomberg-ին հայտնել է ընկերության աղբյուրը:

Ամերիկյան ընկերությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ չափի կլինի ծալվող հեռախոսի էկրանը: Դիտարկվում է 6,7 դյույմ անկյունագծով էկրանի տարբերակը, ինչպիսին IPhone 12 Pro Max հեռախոսինն է:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ծալվող էկրանով IPhone-ն այնքան էլ արագ չի հայտնվի շուկայում, իսկ հնարավոր է, որ երբեք էլ չհայտնվի: