950 դիտում, 2021.01.16 18:05

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան շտաբի նիստ է անցկացրել։

«Կայացած քննարկման արդյունքներով և հաշվի առնելով առանձին երկրներում համաճարակային իրավիճակը՝ որոշում է ընդունվել վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը փոխադարձ հիմունքներով: 2021 թվականի հունվարի 27-ից ՌԴ-ն կվերսկսի չվերթները Վիետնամի (Մոսկվա-Հանոյ, շաբաթը երկու անգամ), Հնդկաստանի (Մոսկվա-Դելի, շաբաթը երկու անգամ), Ֆինլանդիայի (Մոսկվա-Հելսինկի, շաբաթը երկու անգամ եւ Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի, շաբաթը երկու անգամ), Քաթարի (Մոսկվա-Դոհա, շաբաթը երեք անգամ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: