276 դիտում, 2021.01.16 17:23

Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին

Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը նախկին ոստիկանն է եղել, նա պատանդ է վերցրել բիզնեսի գծով իր գործընկերներին:

«Հատուկ գործողության արդյունքում իրականացված մի քանի ժամ տևողությամբ բանակցությունների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը ձերբակալվել է։  Տղամարդը մեղադրվում է պատանդներ վերցնելու մեջ, նա գտնվում էր ծանր հուզական վիճակում»,- հայտնել է Բորցվաձեն:

Նրա խոսքով հանցագործը իրավապահ մարմիններին խնդրել է տրամադրել իրեն մեքենա, որով նա պատրաստվում էր լքել Վրաստանը՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան:

«Դա իր կարևորագույն պահանջներից մեկն է: Մի քանի օր առաջ նա դիմել էր մեզ մի հայտարարությամբ, նա պրետենզիաներ ուներ որոշ քաղաքացիների դեմ: Այդ փաստի առթիվ ՆԳՆ-ում քննություն է սկսվել, և համապատասխան քննչական գործողությունները շարունակվում են: Այդ փաստը, իհարկե, քննվելու է, և կտրվի համապատասխան իրավական գնահատական»,- հավելել է նա: