340 դիտում, 2021.01.16 15:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և շահերի վրա»,-նշված է հաղորդագրությունում։