15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ, ինչպես նաև անցնել նույն հետազոտությունը օդանավակայանում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Քաղաքացին իր հետ պետք է ունենա կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության կամ անցնի ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով): Օդանավակայանի ելքի մոտ անհրաժեշտ է ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը»,- նշում են ԱԱՏՄ-ից։
Տեսչական մարմնից զգուշացնում են, որ այն անձինք, ովքեր կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։