Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Թրքասիրության փաթեթավորմամբ խաղաղություն քարոզողները հրաշալի գիտակցում են, թե ինչ է լինելու դրա վերջնական արդյունքը՝ արդեն առանց ճիգեր գործադրելու, ցեղասպանության խարանի, առանց մեկ փամփուշտի թուրքը համբերատար վերցնելու է Երկիրը։ Հենց այնպես ներդրում չի անելու, ինչպես և վարվում է Վրաստանում։ Գործակալական հիմնադրամների ֆոնին, մենք ենք տկար, որ առայժմ չենք կարողանում այս պարզ ճշմարտությունը հասցնել հանրությանը։ Ի դեպ, սա հասկանալու համար, նախ, մեկ անգամ ևս ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչո՞ւ Նախիջևանում կատարյալ խաղաղ ժամանակներում գեթ մեկ հայ չմնաց, իսկ մտածող ընկերներիս կառաջարկեի կարդալ դեռևս 1930 թ. Փարիզում հրատարակված հայ հեղինակ Զարեվանդի մի հրաշալի մենագրություն. «Турция и пантуранизм», Париж 1930. Այդ մտավորականը դեռ 90 տարի առաջ է կանխատեսել, որ թուրքը նաև ասպիսի «քաղաքական գործիչների» միջոցով է հասնելու իր հեռահար երազանքի իրագործմանը, վեյելե՚ք ....»