256 դիտում, 2021.01.16 13:10

Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել

Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 մլն 544 հազար 623-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 24 հազար 92-ով: Վարակի աճի տեմպը 0,7% է»,- ասված է հաղորդագրությունում:

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 65 հազար 85 է, առողջացել է 2 մլն 936 991 մարդ: