266 դիտում, 2021.01.16 12:29

Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ռազմական բժիշկները կորոնավիրուսի դեմ պատվաստել են շուրջ 100 ռուս զինծառայողի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Մեկ օրվա ընթացքում Մարտունիի և Մարտակերտի շրջանների երեք դիտորդական կետերում պատվաստվել է շուրջ 100 զինծառայող»,- ասված է հայտարարությունում:

Հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել  Լեռնային Ղարաբաղ: Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը: