352 դիտում, 2021.01.16 11:26

Արարատի մարզի Գոռավան գյուղում տուն է այրվել

Արարատի մարզի Գոռավան գյուղում տուն է այրվել

Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։

Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 80 քմ), առաջին ննջասենյակը (մոտ 35 քմ) գույքով, երկրորդ ննջասենյակը՝ (մոտ 16 քմ) և միջանցքը (8 քմ)՝ մաս­­­­նա­կի: