Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։
Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 80 քմ), առաջին ննջասենյակը (մոտ 35 քմ) գույքով, երկրորդ ննջասենյակը՝ (մոտ 16 քմ) և միջանցքը (8 քմ)՝ մասնակի: