կարևոր
1039 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-16 10:40

Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում․ Արմեն Աշոտյան

Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում․ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել.․

Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։

Վերջին, ամենաուշագրավ փաթեթավորումն արել էր Թուրքիայի նախագահը իր 6-ակողմ «պլատֆորմի» առաջարկով, որտեղ Հայաստանին «մեծահոգաբար» տեղ է առաջարկվում՝ «խելոք պահելու» դիմաց։

Այո, տարածաշրջանային ինտեգրված պլատֆորմների օրինակներ կան՝ Բենիլյուքս, Մերձբալթիկա, Պիրենեյներ, Սկանդինավիա։

Մարդ, ով իրեն հայ է համարում, որքան տգետ կամ միամիտ պետք է լինի, որ հավատա Հարավային Կովկասի նման հեռանկարին՝ Հայաստանի արժանապատիվ գոյությամբ։

Մոռացե՛ք։ Մեր տարածաշրջանն անգամ Բալկաններ չեն, որ նման հույսեր ունենաք։

Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ստեղծված իրավիճակում ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն եւ Արցախի վերջնական հայաթափում։

6 երկրների շարքում մեզ վերապահված է լինելու միայն վերջին հորիզոնականը։

Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն լինելու, այլ մեր ՎԵՐՋԻՆԸ։