380 դիտում, 2021.01.16 09:32

Այսօր Ասկերանի 4 համայնքներում կիրականացվի չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում

Այսօր Ասկերանի 4 համայնքներում կիրականացվի չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում

ԱՀ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին:

«Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է հաղորդագրության մեջ: