2324 դիտում, 2021.01.15 23:32

Ազատանում կազմակերպված ակցիայի հեղինակը գյումրեցիներին քաջ հայտնի Արտյոմ Թումանյանն է, նույն ինքը՝ «բաթաթով տղեն»

Ազատանում կազմակերպված ակցիայի հեղինակը գյումրեցիներին քաջ հայտնի Արտյոմ Թումանյանն է, նույն ինքը՝ «բաթաթով տղեն»

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը երկու գրառում է արել այսօր Ազատանում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների դեմ ակցիա իրականացնողների մասին: Նա գրում է. 

«Վազգեն Մանուկյանի դեմ Գյումրու մատույցներում կազմակերպված ակցիայի հեղինակը գյումրեցիներին քաջ հայտնի Արտյոմ Թումանյանն է նույն ինքը «բաթաթով տղեն»: Արտյոմը իր կարիերան սկսել է որպես երգիչ, ապա իր ուժերը փորձեց կինոպրոդյուսինգում, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց քանզի Արտյոմը ունի ընդամենը 8-րդ դասարանի կրթություն։ Հետո Արտյոմը որոշեց փող աշխատել գյումրեցի գործարաների հաշվին ստեղծելով «Ոսկե Մուշուրբա» ամենամյա մրցանակաբաշխությունը, նա գյումրեցի գործարարներից վերցնում էր մեծ գումարներ և նրանց հանձնում իբր ոսկեջրած կլկլան՝ որը Գյումրու խորհրդանիշն է, ապա նա գտավ ինչ որ ռուսաստանաբնակ հայ գործարարի որի միջոցով սկսեց փողեր լվանալ բարեգործության անվան տակ։ Արտյոմը Գյումրու հայտնի Սլաբոդկա թաղամասից էր և իր կեղտոտ գործերը անում էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը օգտագործելով։ 2018-ին մյուս բոլոր ժեխերի հետ միասին Արտյոմը նույնպես մտավ քաղաքական դաշտ և որոշեց զբաղվել քաղաքականությամբ իր թիմի մյուս կառկառուն դեմքը Գյումրիում հայտնի ստախոս և քցող Սիրանուշ Ղուկասյանն է, որի հետ պատերազմից հետո գերիների անունը օգտագործելով պիկետներ է կազմակերպում ի պաշտպանություն գերագույն գլխավոր ժեխի։ Ամիսներ առաջ «հայրենասեր» Արտյոմը հացադուլի նստեց Գյումրու Վարդանանց հրապարակում իր շուրջը համախմբելով ապրիլյանին զոհված հերոսների ծնողներին, տականքը հայտարարում էր թե հացադուլ անում է հանուն համաքաղաքացիների, սակայն պարզ դարձավ, որ նրա հացադուլը և պահանջը գերագույն ժեխի հետ հանդիպելու զուտ անձնական է, նա հանդիպեց Նիկոլին և սկսեց գործ տալ սլաբոդկի տղերքի վրա քանզի նրան իր խոսքերով նեղում էին։ Ահա, թե ովքեր են այսօր փակել Վազգեն Մանուկյանի ճանապարհը. ամոթ մյուս Գյումրեցիներին, ովքեր միացել են այս չստացված ոչնչին»։

Այնուհետև ավելացնում,

«Նոր մանրամասներ թե ովքեր են եղել այսօր Գյումրու մատույցներում Արտյոմ Թումանյանի գլխավորած ակցիայի մասնակիցները։ Երիտասարդները որոնք շատ բարձր և խրորխտ գոռում էին «Վազգեն դավաճան» և «նիկոլ վարչապետ» Արտյոմ Թումանյանի որդու՝ Դավիթի ընկերներն են որոնք դուրս գալով ընկերական հարգանքից միշտ մասնակցում են Դավիթի հոր կազմակերպած ակցիաներին, իսկ ավելի տարիքով մեծերը նախկին ֆիդայիներ և զոհված ֆիդայիների կանայք են որոնց նույնպես Արտյոմը օգտագործում է իր խարդախություններում։ Այս մարդիկ կարծես գերի լինեն այս ազգադավ սրբապղծի ձեռքն ընկած։ Արտյոմը Քոբուլեթիում ունի հյուրանոց որը գնեց ռուսահայ բարեգործի գումարներով «Հատուցում» բարեգործական ծրագրի շրջանակներում և ամեն ամառ նա նախկին և զոհված ֆիդայիների ընտանիքներ է տանում Քոբուլեթի իբր հանգստի։ Եվ այդ նույն մարդկանց օգտագործում դեփական PR ի համար։ Հին ժողովրդական խոսք կա մի աման ճաշ տամ ...... ուղղակի նրա թիմակիցները չեն գիտակցում թե ինչ՞ կարգի սրբապղծի ձեռքի գործիք են դարձել։