12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը». պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այս խոսքերն ուղղված են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Սեյրան Օհանյանը բաց նամակում տարակուսանք է հայտնել, թե այս իշխանության ներկայացուցիչը ինչպես կարող է խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որեւէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար:
«Ինչպես վերաբերվեմ ձեզ՝ որպես հայ մարդու, երբ գերիների հարցն առանց լուծելու փաստաթղթեր եք ստորագրում Ադրբեջանի դատախազի հետ»,-գրել է Օհանյանը։
Նա քմծիծաղով է կարդացել միջազգային հետախուզումից իրեն ազատելու ուղղությամբ Արթուր Դավթյանի ջանքերի մասին լուրը:
«Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» եւ կարվել մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի եւ Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք չակերտավոր «ամենաարդար» դատարանի առաջ»,- գրել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը: