կարևոր
1843 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-15 18:03

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են. ՊՆ

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են. ՊՆ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։