կարևոր
1649 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-15 10:06

Մարտունիում, Ասկերանում, Այգեստանում նախատեսվում են չպայթած զենք- զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Մարտունիում, Ասկերանում, Այգեստանում նախատեսվում են չպայթած զենք- զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները,  չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել  911,101,112 հեռախոսահամարներին: