29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։ Նախօրեին «Спутник V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին են տեղափոխել հատուկ նշանակության բժշկական ջոկատ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին պատվաստանյութը ստացել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բժշկական ստորաբաժանումների զինծառայողները։
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Նախատեսվում է ամբողջ անձնակազմի պատվաստումն ավարտել մինչեւ հունվարի վերջ»,-նշել է ՌՄՀ-ի բժշկական ծառայության պետ փոխգնդապետ Օլեգ Բոգաեւը: