կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-15 00:11

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով, հայտնում է Գազպրոմ Հայաստանը:

Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը: