Հանրապետության տարածքում հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +7, երեկոյան՝ +4 աստիճան տաքություն։