կարևոր
1209 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-14 23:33

Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագմամբ որևէ սննդամթերք չի ներմուծվել. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագմամբ որևէ սննդամթերք չի ներմուծվել. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագմամբ որևէ սննդամթերք չի ներմուծվել: Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով.

«Շուկայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է այլ լեզուների հետ համատեղ արված ադրբեջաներեն մակնշմամբ սննդամթերքը, ինչը նշանակում է, որ արտադրանքը նախատեսված է նաև այդ երկրի, ինչպես նաև այլ շուկաների համար»: