կարևոր
2036 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 22:52

Հաստատվել է COVID-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հաստատվել է COVID-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝

Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին: