08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ գերիների վերադարձի, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը վերաբերող եւ տնտեսական բնույթի հարցեր:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը նշել է, որ իրեն վարչապետը հրավիրել էր փորձի փոխանակման համար: «Աշխարհում չկա ժողովուրդ, որ ցանկանա շրջափակված ապրել»,- նշել է Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
Հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցից հետո պետք է հրաժարական ներկայացներ, քանի որ գերիների վերադարձի մասին նրա օրակարգը տապալվել է, Արամ Սարգսյանը նշել է, որ ըստ իրեն Մոսկվայում տապալվել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգերը: