578 դիտում, 2021.01.14 20:21

ԲԴԽ անդամի երկու թափուր տեղերից մեկը կարող է զբաղեցնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը

ԲԴԽ անդամի երկու թափուր տեղերից մեկը կարող է զբաղեցնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկու թափուր տեղերից մեկը կարող է զբաղեցնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, հունվարի 13-ի երեկոյան ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ: 

Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը: 

Երեկե «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուի հետ կապված նույնպես քննարկումներ են իրականացնում։ «Առաջիկայում կհանդիպենք նրանց հետ, խմբակցությունը երբ կկայացնի որոշում, անպայման, իհարկե, կտեղեկացնենք։ Չեմ բացառում, որ մյուս քառօրյային ևս երկրորդ թեկնածուին առաջադրենք»։

Ինչպես տեղեկացրել էինք՝  երեկ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ-ի անդամի պաշտոնին միաձայն որոշմամբ առաջադրեց ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, Մարտի 1-ի գործով դատապարտված և միայն 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանին: