կարևոր
2138 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 20:07

Աննա Հակոբյանին ու դուստրերին Մոսկվայում դիմավորել են «դավաճաններ» կոչերով. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց  և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:

 Mediaport տելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:

Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը երկու դուստրերի ու բազմաթիվ «ախրանիկների» ուղեկցությամբ ճողոպրում Մոսկվայի օդանավակայանից:

Աննա Հակոբյանը երկու դուստերի՝ Մարիամի ու Շուշանի հետ կանգ է առել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում, - հաղորդում է Մեդիապորտ տելեգրամային ալիքը: