կարևոր
1409 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 13:52

Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ

Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ

«Հայկական ժամանակի» գրում է, որ երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ: 

Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը: 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:

ԲԴԽ-ում այդ տեղը առաջացել է այն բանից հետո, երբ Արմեն Հայկյանցն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի պաշտոնակատար է:

Նշենք, որ այսօր ՀԺ-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք 2-րդ թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու մասին: Նա ասաց, որ քննարկումներ են իրականացնում, առաջիկայում կհանդիպեն թեկնածուների հետ, որոշում կայացնելուց հետո հանրությանը կտեղեկացնեն: Նաեւ չբացառեց, որ եկող շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային երկրորդ թեկնածուին եւս առաջադրեն։