258 դիտում, 2021.01.14 18:13

ԴՆԹ փորձաքննություններ իրականացնող երկրորդ սարքն արդեն գործարկվել է

ԴՆԹ փորձաքննություններ իրականացնող երկրորդ սարքն արդեն գործարկվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպել զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով: