կարևոր
1959 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 17:49

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 14-ի դրությամբ բարձր է մնում 10 սանտիմետրով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»  ծառայությունից։

Սեւանա լիճը հունվարի 14-ին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բաձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 42 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին 14 օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 300 հազար խորանարդ մետր ջուր։