858 դիտում, 2021.01.14 17:03

«Արազա»  կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները

«Արազա»  կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները

«Արազա»  հասարակական բարեգործական կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալով հարձակվել էր խորհրդարանը շրջափակած քաղաքացիների վրա, որին հաջորդել էր ծեծկռտուքը։ Պատգամավորը բարձրաձայն սեռական բնույթի հայոհոյանքներ էր տվել քաղաքացիներին։ Տարածված տեսանյութում երեւում է, որ Սիսակ Գաբրիելյանը՝ հայտնվելով ոստիկանների թիկունքում, չի դադարել վիրավորական արտահայտություններ անել եւ հարվածներ հասցնել քաղաքացիներին։ Բողոքի ակցիայի մասնակիցներից որոշները հավկիթներ էին նետել Գաբրելյանի ուղղությամբ։ Հարուցվել էր քրեական գործ, մեկ քաղաքացու մեղադրանք էր առաջադրվել։ Հակառակ տարածված բազում տեսանյութերի, Հատուկ Քննչական ծառայությունը միայն Սիսակ Գաբրիելյանին է ճանաչել տուժող։

Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․