274 դիտում, 2021.01.14 15:23

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի «COVID 19»-ի բացասական թեստ. մանրամասնում է դեսպանությունը

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի «COVID 19»-ի բացասական թեստ. մանրամասնում է  դեսպանությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի «COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի, օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։  

Համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը: