կարևոր
2566 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-14 15:03

Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է արցախյան պատերազմում զոհված հայազգի մարզիկի ընտանիքին

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: 

Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել  բարեկամական հարաբերություններ։

Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։